Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Հայոց պատմության ամեն մի ժամանակամիջոց ունեցել է իր նիկոլին ու իր նիկոլականներին

Հայոց պատմության ամեն մի ժամանակամիջոց ունեցել է իր նիկոլին ու իր նիկոլականներին
04.06.2025 | 19:21

Եթե այսօրվա դեպքերը տեղի ունենային նախորդ դարասկզբին, համոզված եմ, կգտնվեին նիկոլական աղանդի հետևորդներ, ովքեր կթքեին ամեն սրբության վրա ու կանեին նույնը, ինչ անում են հիմա:

ՈՒ չկարծեք, որ չեն եղել, ուղղակի էն ժամանակ Նժդեհ ու Անդրանիկ, Դրո ու Դուման կային, ովքեր վզքաշ էին անում ազգի պարազիտներին ու հռչակվում մարդասպաններ տասնյակ հազարների հասնող նյութապաշտ ու անգաղափար զանգվածների կողմից:

«Մենք թուրքերի հետ նորմալ ապրում էինք, եկաք խառնիք իրար» ասողներին նրանք ստատուսներով չէին պատասխանում...

Ազգն էլ կենդանի օրգանիզմ է և այն մաքրելը ժամանակ առ ժամանակ խիստ անհրաժեշտ է: Հիմա ազգը ախտահարված է պատմության տարբեր ժամանակներում մեզ այցելած հիվանդությունով՝ «նիկոլիզմով», որը ասպիրինով չի բուժվում:

Գագիկ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2860

Մեկնաբանություններ